“Հայ Մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցում է մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին։
Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականի դեկտեմբերի 26-ին Նարինե Մանուկյանի կողմից։
Կազմակերպության նպատակն է բարելավել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակը։ Կազմակերպությունն ունի 220 հաշվառու։
Կազմակերպության հիմնական գործառույթներն են՝
“Երազի տուն”-ը մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված վերականգնողական կենտրոն է։ Սա “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպության ամենակարևոր ծրագիրն է։
Կենտրոնը բացվել է 2013 թվականին։ 2015 թվականին սկսվել է վերականգնողական կենտրոնի վերակառուցումը, որը կավարտվի 2016 թվականի վերջում և կբացի դռները 2017 թվականի սկզբին։
"Երազի տուն"-ը սիրելի վայր է երեխաների և ծնողների համար։ Զարգացման կենտրոն, որտեղ տրամադրվում է համալիր վերականգնողական բուժում, նշվում են երեխաների ծննդյան և ամենատարբեր տոներ, իրականացվում են տարբեր բարեգործական ծրագրեր, սեմինարներ, հանդիպումներ։
“Երազի տան”-ը կենտրոնացած կլինեն երեխաներին անհրաժեշտ թերապիայի բոլոր տեսակները, հոգեբաններ, լոգեպեդներ, մերսման մասնագետներ, ծնողները կկարողանան հանգստանալ և ստանալ իրենց անհրաժեշտ հոգեբանական և այլ տիպի աջակցությունն այն ընթացքում, երբ երեխան զբաղված է թերապիայով։ Այժմ թերապիայի կենտրոնները քաղաքի տարբեր մասերում են, ինչը բավականին բարդ է թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։
Կազմակերպության պետական գրանցման և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայական